Միջազգային
Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները


Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը, որի ֆունկցիաներից մեկն է հանդիսանում ընտրությունների վերահսկողությունը, հաստատել է Հասան Ռոհանիի վերընտումը երկրի նախագահի պաշտոնում, հայտնում է Press TV-ն:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 19-ին: Իշխանությունները հայտարարել են, որ գործող նախագահ Հասան Ռոհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ստանալով ձայների 57%-ը: Նրա գլխավոր մրցակից, նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռաիսին, ով ստացել է ձայների 38%-ը, նամակ է ուղարկել Սահմանադրության պահապանների խորհուրդ՝ պահանջելով խախտումների մանրակրկիտ քննում:
«Սահմանադրության պահապանների խորհուրդն այսօր հաստատել է Իրանի 12-րդ նախագահական ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է Իրանի ՆԳՆ ներկայացուցիչը:
Ռոհանիի երդման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին: