Միջազգային

Պայթյուն՝ Քաբուլում․ վիրավորվել Է Իրանի դեսպանը, զոհերի թիվը հասել Է 90-ի

Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյունի հետևանքով վիրավորվել է Իրանի դեսպանը, զոհերի թիվը գերազանցել է 90-ը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վիրավորների թիվը հսել է 350-ի:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով հրկզիվել է շուրջ 30 ավտոմեքենա, զգալի վնասներ են կրել Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի դեսպանատների շենքերը, որոնց մոտակայքում որոտացել է պայթյունը:

Աֆղանստանի ՆԳ նախարարության նախնական վարկածի համաձայն՝ պայթեցվել Է ականապատված ավտոցիստեռն: Ինչպես սոցցանցերում հայտնում են ականատեսները, տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: NHK ճապոնական հանրային հեռուստատեսության տվյալներով՝ տուժել են Ճապոնիայի դեսպանության երկու աշխատակիցներ, որոնք թեթեւ վերքեր են ստացել: Պայթյունից տուժել Է «Սինհուա» գործակալության շենքը, պայթյունի ալիքից կոտրվել են առաջին հարկի պատուհանների ապակիները:

Գործակալության փոխնցմամբ՝ վերջին ժամանակներս սա ամենալուրջ ահաբեկչությունն է Աֆղանստանի մայրաքաղաքում:

Back to top button