ԿարևորՀասարակություն

Հուլիս եւ օգոստոս ամիսները բավական շոգ են լինելու՝ +40 +42 աստիճան. Գագիկ Սուրենյան

Այս տարի հունիս ամսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը  և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առանձին օրերին ցուրտ օդային հոսանքների ներխուժման արդյունքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի +7 +12 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին կհասնի  +33 +36 աստիճանի: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻՆ  հիդրոմետ  ծառայության օդերևութաբանության  կենտրոնի  պետ  Գագիկ Սուրենյանը:

Շիրակում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2+5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն  ջերմաստիճանը կանխատեսվում է +3+6, ցերեկային ժամերին՝ +25 +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Ինչ վերաբերում է Սյունքի մարզին, ապա հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմասգտիճանը կհասնի +33+37  աստիճանի:

«Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7+10,  իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34 +36 աստիճանի»,- ասել է Սուրենյանը:

Հունիսի ամենաշոգ օրը սպասվում է հունիսի 1-ին, օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 32 աստիճան, սակայն, վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի: Նրա խոսքով, հունիսի 1-3-ը սեւծովյան ցիկլոնի ազդեցության ներքո կլինի: Օրվա առաջին կեսին կայուն արեւային եղանակ կլինի, երկրորդ կեսին` ամպրոպային ամպածություն կզարգանա:

Եթե հունիսին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակությունը նախատեսվում են նորմայի սահմաններում, ապա, ըստ Սուրենյանի, հուլիսն ու օգոստոսը բավական շոգ են լինելու:

«Այս տարի արևադարձային  ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, իսկ այս գործընթացը ձևավորվում է Արաբական թերակղզու վրա և այն ապահովում է ՀՀ տարածք արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում: Քանի որ այս տարի ջերմային ցիլկոնի ակտիվացման ցիկլն է, հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: Առանձին օրերին Արարտյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակաում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- ասաց ՀՀ ԱԻՆ  հիդրոմետ  ծառայության օդերևութաբանության  կենտրոնի  պետը:

Նրա խոսքով, հունիսի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1998թ, երբ օդի ջերմաստիճանը հասել է 39.4 աստիճանի:

Ցուցադրել ավելի
Back to top button