ԿարևորՄիջազգային
Եվրախորհուրդը հետաքննում է Ադրբեջանից ԵԽԽՎ-ի անդամների կաշառք վերցնելու մասին տվյալները


Եվրախորհուրդը սկսել է հետաքննությունն այն կասկածի վերաբերյալ, ըստ որի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամներ կատարում են Ադրբեջանի իշխանությունների հրահանգները, հայտնում է BBC-ն:
Հետաքննությունը վարում են 3 նախկին դատավորներ, մասնագիտացած իրավապաշտպանության մեջ: Նրանք պետք է ստուգեն պնդումն այն մասին, որ ԵԽԽՎ-ի անդամները կաշառք են վերցրել Ադրբեջանի իշխանություններից:
Կասկածվում է, որ Ադրբեջանը ազդել է ԵԽԽՎ-ի որոշման վրա 2013 թվականին: Այն ժամանակ վեհաժողովը չեղարկել է զեկույցը երկրում մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական քաղաքական բանտարկյալներ դրության մասին՝ կազմված գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրասսերի կողմից:
Այդ կասկածների համաձայն՝ վեհաժողովի անդամներից մեկին վճարվել է 2.5 միլիոն դոլար այն բանի համար, որ զեկույցը չանցնի: Սպասվում է, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն այս տարվա վերջին:
Ադրբեջանը ժխտում է իր հասցեին բոլոր կասկածները: