Միջազգային

Գերմանիան դեմ Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2018թ. Թուրքիայում անցկացնելուն

ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել դաշինքի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն, հաղորդում է Die Welt -ը:

Ինչպես հիշեցնում Է թերթը, ՆԱՏՕ-ի՝ 2016 թվականի հուլիսին Վարշավայում կայացած գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեց հաջորդ երկու տարիներին 28 անդամ պետությունների հանդիպումներին անցկացնել Ստամբուլում: Ու թեեւ դրա վերաբերյալ պաշտոնական որոշում չԷր ընդունվել, ենթադրվում Էր, որ հրավերը կընդունվի: Սակայն այժմ, ըստ Die Welt-ի տեղեկատվության, դիրքորոշման կտրուկ փոփոխություն Է սպասվում: «Մենք չենք ցանկանում, որ այն տպավորությունն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն պաշտպանում Է Թուրքիայի կառավարության ներքին քաղաքականությունը»,- հրատարակությունը մեջբերել Է դիվանագիտական շրջաններում իրադրությանը ծանոթ բարձրաստիճան աղբյուրների խոսքը:

Վերոհիշյալ երկրներն առաջարկել են 2018 թվականին հանդիպումն անցկացնել Բրյուսելում, Բելգիան պատրաստակամություն Է հայտնել ընդունել գագաթնաժողովն իր տարածքում: Պաշտոնապես դրա վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի երկրների պաշպանության նախարարների՝ հունիսին կայանալիք հանդիպմանը:
Back to top button