Հասարակություն

Մարգահովիտի քարուքանդ ճանապարհներն ու տուրիզմի զարգամցման ցանկությունը


Լոռու մարզ, Մարգահովիտ համայնք: «Ռադիոլուր»-ի անդրադարձն այս գյուղից է: Սոցիալական խնդիրներ՝ ինչպես մյուս գյուղերում, այստեղ,սակայն, արտագաղթը ոչ թե ապրելու միջոց է, այլ՝ զբաղմունք: Համենայնդեպս, համայնքի ղեկավարն այսպես է բնորոշում: Միակ եկամտաբեր ճյուղը անասնապահությունն է, այստեղ նաև տուրիզմն են ցանկանում զարգացնել, միայն թե պարզ չէ՝ ինչպես, երբ ճանապարհները կիսավեր են, անբարեկարգ:

«Սիրուն մեծ գյուղ». Լոռու մարզի Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանն այսպես է բնորոշում իրենց համայնքը: Այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Բիզնեսի հնարավորություն չկա, համայնքի ղեկավարը խորհրդային տարիներն է հիշում, գյուղում ոչ թե գյուղատնտեսությունը, այլ՝ արդյունաբերությունն էր զարգացած: Ձմեռն այստեղ երկար է, տարվա ուղիղ կեսը: Այս համայնքի հատկապես տղամարդիկ հետաքրքիր զբաղմունք ունեն՝ ըստ գյուղապետ Սամվել Անանյանի:

Անասնապահությամբ զբաղվող այս համայնքում գյուղացիները հողերից հրաժարվում են, խոտհարքները հեռագնա են, գյուղացիներին՝ ձեռնտու չի այլևս հող մշակելը, ասում է:   Գյուղում հնգամյա զարգացման օրակարգում՝ ներհամայնքային ու հանդամիջյան ճամապարհների բարեկարգումն է: Հեռահար նպատակը՝ տուրզմի զարգացումը: Անանյանը ներդրողներ փնտրում, սակայն, չի գտնում: Սպասում է՝ ինչ որ մեկը կամ մի քանիսը կգան ու իրենց համայնքում տուրիզմը կզարգացնեն: Միայն թե դեռ պարզ չէ, քարուքանդ ճանապարհներով այս համայնքում ինչպես են տուրիզմը զարգացնելու:

Համայնքի ղեկավարից հարցնում եմ նաև համայնքների խոշորացումից, ծրագրով ոգևորված չէ, ավելին, մտահոգ՝ ինչպես են կարողանալու, ասենք, մի քանի կմ երկարությամբ ճանապարհները վերանորոգել:

Համայնքում գյուղացիներն իրենց խնդիրներն ունեն, ապրում եմ՝ իրենց հոգսերով, խոշորացում, թե բիզնես ծրագիր, իրենց շատ քիչ է հետաքրքրում, արտագնա աշխատանքն է ամենաշատը անհանգստացնում:

Զրուցակիցս վստահեցնում է, եթե անգամ 80 հազար դրամ ամեն ամիս եկամուտ ունենան, հաստատ չեն հեռանա գյուղից, նշում է դրսում էլ վարձով են ապրում, անասնապահությունն էլ եկամտաբեր չէ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ նախընտրում են քիչ, սակայն, դրսում աշխատել, սակայն, գյուղում հող չմշակել: Բացառություններ գուցե կան:

Back to top button