Հասարակություն

Եկեղեցիները Մերձավոր Արեւելքում անհետացման եզրին են. մանագետ


Մերձավոր Արեւելքում, այնտեղ որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը, եկեղեցիները եւ համայնքներն անհետացման եզրին են: Ինչո՞ւ. հարցի պատասխանը միանշանակ չեն մեկնաբանում արեւմտյան եւ արեւելյան փորձագիտական շրջանակները: Ըստ արեւմտյան քաղաքագիտական շրջանակների՝ Միջին Արեւելքում տեղի ունեցող պատերազմական գործողությունները տնտեսական բաղադրիչ ունեն, իսկ արեւելյան տեսակետի համաձայն՝ ներկայիս ստեղծված իրավիճակը խորը արմատներ ունի՝ հիմքում կրոնական դավանանքն է: Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության բաժնի անդամ Հրաչ Չիլիլգիրյանի ներկայացրած տվյալների համաձայն, ով  ի դեպ, զբաղվում է հայագիտական եւ մերձավորարեւելյան ուսումնասիրություններով, վերջին 100 տարվա ընթացքում քրիստոնյաների թիվը կտրուկ պակասել է: «Մերձավոր Արեւելքն այսօր անվտանգ երկիր չէ»,-ասում է հայ մասնագետը, եւ մասնավորեցնում խնդիրը՝ դիտարկելով հայ համայնքի տեսանկյունից:

Կարդացեք նաև
Close
Back to top button