Հասարակություն

Դարպասեցիները իրենց «դարպասային» վիճակի մասին


Հայաստանի գյուղերում խնդիրները գրեթե նույնն են՝ աշխատանք չկա, երիտասարդների մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի: «Ռադիոլուր»-ի անդրադարձը Լոռու մարզի Դարպաս համայնքից է: Սոցիալական պատկերն ըստ համայնքի ղեկավար Արմեն Ալոյանի ու դարպասեցիների  տարբեր է:  Գյուղապետը վստահեցնում է կաթի ու մսի  իրացման հետ կապված խնդիրներ չունեն: Գյուղացիները, սակայն, դժգոհում են՝ երիտասարդները ՌԴ են մեկնում: Այս համայնքի հեռանկարն ըստ գյուղապետի, անասնապահությունն է: Այս համայնքի ղեկավարը տեղյակ չէ՝ կան արդյոք Հայաստանում ծայրահեղ աղքատներ, թե ոչ: Իր համայնքում, ըստ Ալոյանի, չկա: Սակայն, ուղիղ գյուղապետարանի դիմաց գտնվող ինքնաշեն վագոն տնակում «Ռադիոլուր»-ը  հանդիպել է ծայրահեղ աղքատ մի ընտանիքի:

 

Լոռու մարզի Դարպաս համայնքի խնդիրները՝ ըստ գյուղապետ Արմեն Ալոյանի ու տեղացիների տարբեր են: գյուղապետը պաշտոնը ստանձնել է մոտ մեկ ու կես տարի առաջ: ՌԴ-ից վերադարձած ու համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձած Ալոյանը  վստահեցնում է ՝ աշխատանք՝ կա, սակայն, երիտասարդների մի մասը կամ նախընտրում է արտագնա աշխատանքը, կամ՝ չաշխատելը: Ծայրահեղ աղքատներ չունեն, սոցիալապես անապահովներ՝ կան, նրանք, սակայն, մեծ թիվ չեն կազմում: Սա՝ ըստ գյուղապետի, ավելին, նա զարմացած է՝  միթե Հայաստանում  ծայրահեղ աղքատ ընտանիքներ կան:

Գյուղի մի մասում  կոյուղագծեր կան, մյուս մասում՝ ոչ: Թե երբ կլինեն, Ալոյանը դժվարանում է ասել: Սա համայնքի ղեկավարը թույլ կողմ է համարում, բացի այդ համայնքի բնակիչների մի մասն ունի ոռոգման ջուր՝ մյուս մասը՝ ոչ: Սա էլ է այս համայնքի թույլ կողմերից: Դարպասի գյուղապետարանից դուրս ենք գալիս  ու առաջին իսկ պատահած տան պատկերը ավելին էր, քան ծայրահեղ աղքատությունը: Երկարաշարժից ավերակ տան կողքին՝ վագոն տնակում, ապրում էր Հակոբյան Գրետայի ընտանիքը, յոթ հոգի՝ երկու կիսավեր ու խարխուլ, մութ ու խոնավ սենյակ ու ճռճռացող դռներ:

Տիկին Գրետայի որդիներից մեկն ու կինը համր են, երեխաները բարեբախտաբար՝  առողջ: Սակայն, չորս տարի առաջ հարսը երեխաներին թողել ու հեռացել է: Ապրում են՝ հույս ունենալով, որ մի օր անպայման ամեն ինչ լավ է լինելու: Տիկին Գրետայի մյուս որդին կարող է աշխատել սակայն, աշխատանք չկա:

Դարպարսում այսպիսի ծայրահեղ աղքատներ ընտանիքներ գուցե քիչ կան, սակայն, մեզ հանդիպած բոլոր դարպասեցիներն էլ իրենց խոսքում նշում են  երիտասարդների մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում:

Զրուցակիցներս նշում են երիտասարդները հեռանում են գյուղից, այստեղ գուցե աշխատանք կա, սակայն, առաջարկվող գումարով նրանք չեն կարողանում իրենց ընտանիքը պահել:

Նկատենք, որ այս համայնքում, մեզ չհաջողվեց զրուցել որևէ երիտասարդի հետ, նրանց մեծ մասն արդեն  արտագնա աշխատանքի էր, մյուսներն էլ՝ խոսափում էին իրենց խնդիրների մասին բարձրաձայնել:

Ցուցադրել ավելի
Back to top button