Քաղաքական

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի  Հանրապետության Նախագահը։

Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Back to top button