ՀասարակությունՏեսանյութ

Մեկնարկել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը․ ուղիղ

Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակաբաշխությանը Ընտրող հանձնաժողովը քիչ անց կհայտարարի 2017 թվականի Ավրորա մրցանակի դափնեկրի անունը։ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-ից 2023 թվականներին (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։

Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button