Միջազգային
Սկսվում է մահմեդականների սրբազան ամիսը՝ Ռամադանը


Ողջ աշխարհի մահմեդականների համար սկսվել է տարվա ամենակարևոր ամիսը՝ սրբազան Ռամադանը, գրում է TASS-ը։ Ըստ ավանդության՝ հենց այս ժամանակ է Ջեբրայիլ հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային ուղերձը, որը դարձել է սուրբ գրքի՝ Ղուրանի հիմքը: Համարվում է, որ դա տեղի է ունեցել մոտ 610 թվականին՝ սաուդական Մեքքա քաղաքի մոտ։
Ռամադանի ընթացքում մուսուլմանները պետք է խուսափեն սննդից, ալկոհոլից։ Նրանք պետք է բարեգութ գործեր կատարեն և իրենց ժամանակը նվիրեն Ղուրան կարդալուն: