Միջազգային

Շրի Լանկայում ջրհեղեղը 100 մարդու կյանք է խլել

Շրի Լանկայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս 99 մարդ անհետ կորած է համարվում, գրում է Associated Press-ը։

Աղետների հետևանքների վերացման կենտրոնի տվյալներով՝ մոտ 2900 մարդ ստիպված է եղել լքել իր տունը տարերային աղետի հետևանքով, որի պատճառ էին դարձել տեղատարափ անձրևները։

Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են անվտանգության ծառայությունները, տեղի բնակիչները, ինչպես նաև զինվորականները։ Բնակիչների խոսքով՝ բազմաթիվ մարդիկ արգելափակված են մնացել իրենց գյուղերում։

Back to top button