Հասարակություն
Երևանից Բարսելոնա ուղիղ չվերթներ կիրականացվեն


«Արմենիա» ավիաընկերության օդանավերը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթով կիրականացնեն դեպի Բարսելոնա: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: Նա նշել է, որ չվերթները կիրականացվեն յուրքանչյուր չորեքշաբթի: Թռիչքի տևողությունը՝ 5 ժամ: «Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք և փափուկ վայրէջք»,- գրել է Խաչատրյանը: