Հասարակություն

«Վերջին զանգ»-ը՝ Արցախի թվով 217 հանրակրթական դպրոցներում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախի թվով 217 հանրակրթական դպրոցում հնչել է «Վերջին զանգ»-ը: Այս տարի հանրակրթարաններին հրաժեշտ է տալիս երեք հազար աշակերտ, նրանցից 1020-ը ավագ դպրոցների սաներ են: «Այսօր վերջին դաս է՝ սովորական դասերից խիստ տարբեր՝ թե՛ պատրաստվածությամբ, թե՛ բովանդակությամբ»,-«Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորական իր ուղերձում գրել է Արցախի Ազգահին Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: Նրա խոսքով, սրընթաց փոխվող մեր աշխարհում շատ բան կախված է լինելու հենց այսօրվա շրջանավարտ սերնդի պատրաստվածությունից: «Ճիշտ պահն է ստանձնելու մեր երազած Արցախի կառուցման գործում ձեր բաժին պատասխանատվությունը»,-իր ուղերձում ասել է Աշոտ Ղուլյանը:

Back to top button