Տնտեսական
Նոր կոմպոզիտային դրամներ՝ թղթի եւ մետաղի փոխարեն

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար։ Նշենք, որ կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։
Կոմպոզիտայինը՝ դրանք պոլիմերային նյութերից ստացված, կարող ենք ասել պլաստմասե թղթադրամներ են լինելու։

