ԿարևորՔաղաքական

Նախարարները վերանշանակվել են. Դավիթ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակումը հաստատող հրամանագրեր:

Ֆինանսների նախարար է վերանշանակվել Վարդան Արամյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, գյուղնախարար` Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը:

Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանն, ով զբաղեցրել էր այդ պաշտոնն 1998-2007 թվականներին, իսկ նախորդ կառավարությունում եղել էր աշխատակազմի ղեկավար-նախարար:

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button