Հասարակություն

Հունիսի մեկը՝ «Զվարթնոցում»

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հունիսի 1-ին, ժամը 15։00-ին սիրով հրավիրում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կայանալիք տոնական համերգ- միջոցառմանը։

Կազմակերպիչները բազում անակնկալներ ու բարձր տրամադրություն են խոստանում։ Մանուկների օրվան տոնական գույներ կհաղորդեն Էջմիածին քաղաքի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Էջմիածնի Հայորդաց տան և «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի հրաշամանուկները։ Միջոցառման մուտքն ազատ է։ Հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։

 

Ցուցադրել ավելի
Back to top button