Հասարակություն

Հայաստանի հանրային ռադիոյի ադրբեջանցի ունկնդիրը


Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երիտասարդը որպես Հայաստանի Հանրային Ռադիոյի մշտական ունկընդիր ուզում է ստանալ Հանրայինի QSL բացիկ: Նա ասել է, թե  ինչպես է իր համար հայտնաբերել Հանրային Ռադիոյի ադրբեջաներենով հեռարձակվող հաղորդումները ու դարձել մշտական ունկընդիր:

Երկու տարի առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ռադիոսիրող Նիջատ Իմրանը Բաքվում ադրբեջաներով հեռարձակվող ռադիոկայանների ուսումնասիրություն իրականացնելիս հայտանաբերեց Հայաստանի Հանրային Ռադիոն.

«Ես տեսա Հայաստանի Ազգային Ռադիոն, որ հաղորդումներ է հեռարձակում ադրբեջաներենով, եզդիերենով, քրդերենով, հունարենով, արաբերենով, պարսկերենով ու սկսեցի հետաքրքրվել»:

Ասում է, քանի որ Հայաստանից տրվող հաղորդումը մաքուր ադրբեջաներենով էր, սկզբում մտածեց, թե Ադրբեջանի պետական Ռադիոն է: Սակայն, գիտեր, որ կարճալիք տիրությում հեռարձակումները դադարեցված են. «Հետո ես հասկացա, որ Հայաստանի Հանրային ռադիոն է, ինչն ինձ համար զարմանալի էր, միաժամանակ` հաճելի: Այսպիսով 2015թ. հուլիսից ես այդ ռադիոյի ունկընդիրն եմ»:

Նա ասում է, որ փորձում է տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից: Լսում է Հայաստանից և Իրանից ադրբեջաներենով հեռարձակվող ծրագրերը, ինչպես նաև թուրքական ու ռուսական ալիքներ: Բացի լրատվական հաղորդումներից, նա սպասում է վերջում հնչող երգերին.

«Ինձ շատ են դուր գալիս հայկական երգերը: Հաճույքով լսում եմ Օֆելյա Համբարձումյանի կատարումները: Նրան ամեն օր եմ լսում»:

Նիջատը նշում է, որ Ադրբեջանում Հանրայինի ունկընդիրների թիվը կմեծանա, եթե հաղորդումները ավելանան:  Դրա հետ մեկտեղ պետք է լուծվեն տեխնիկական խնդիրները: Ասում է`պետք է աշխատել միջին  ալիք հաճախականնություններով տրվող հեռարձակման ուղղությամբ. այն հզոր չէ, երբեմն ընդհատվում է պարսկերենով:

Նա որպես Հայաստանի Հանրային Ռադիոյի ադրբեջաներենով տրվող հաղորդումների մշտական ունկընդիր, ռադիոսիրող, ուզում է ստանալ Ռադիոյի այսպես ասած QSL  բացիկը, որը ռադիոընկերությունները սովորաբար  տալիս են  ունկընդրին` ի հավաստիացում, որ նրանց «Ինձ համար մեծ պատիվ կլիներ այդպիսով հանդիսանալ Հայաստանի Հանրային Ռադիոյի ունկընդիր»:

Ադրբեջանցի երիտասարդը ասում է, որ ուզում է տեսնել Հայաստանը, Մատենադարանը, Մասիսը և մի օր էլ  հայերին ու ադրբեջանցիներին հաշտված: Սակայն մինչ այդ նկատում է, որ շատ խնդիրներ կան լուծելու, որոնցից մեկն ինքն է անելու: Առաջիկայում իմի է բերելու ադրբեջանական ու հայկական դասագրքերում միմյանց նկատմամբ ատելություն սերմանող հատվածները: Գալիք սերունդները դա չպետք է տեսնեն: Ինքը, ի տարբերություն իր երկրի իշխանությունների, հայերին թշնամի չի համարում. «Նույնիսկ դպրոցական բնութագրում իմ մասին գրված էր` նա հայերին թշնամի չի համարում: Որվհետև ես դպորցի տնօրենին ասում էի, ինչու պիտի հայերին թշնամի համարեմ, երբ մայրիկիս ընկերուհին`Մարիան, հայ է ու նրա հետ լավ հարաբերություններ ենք ունեցել»:

Եղեռնի մասին Նիջատն ասում է` «փաստ է, որ այն ցեղասապանություն էր»: Զարմանում է, թե ինչու  Հայաստանին ու Թուրքիային վերաբերող այս հարցում երբեմն փորձում է միջամտել նաև  Ադրբեջանը:

 

 

Back to top button