Հասարակություն

Լապշինի գործով քննությունն ավարտվել է

Բաքվում ավարտվել է Ռուսաստանի, Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին:

Նրա խոսքով՝ մայիսի 30-ին կներկայացվեն գործի նյութերը, այնուհետև դրանք կուղարկվեն դատարան: Չերնինն այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ Բաքվի քննչական մեկուսարանի բուժկետում:

«Լապշինի բուժումը շարունակվում է, նա իրեն նորմալ է զգում»,-ասել է Չերնինը:

Հիշեցնենք, որ Լապշինը 2016թ. վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սև ցուցակում է» ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել է Բաքվին:
Back to top button