ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ գրասենյակի միջազգային դիտորդների թիվը հասցնել 7-ի

Համաձայնություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գրասենյակի միջազգային դիտորդների թիվը հասցնել 7-ի, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

«Դրա հետ համաձայն են երկու կողմերը, սակայն որոշ դետալների շուրջ տարաձայնությունը պահպանվում է՝ այդ թվում դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի շուրջ»,- նշել է ռուսաստանցի համանախագահը:

Իգոր Պոպովը հայտնել է նաև, որ առաջիկայում Մինսկի խումբը պատրաստվում է այցելել տարածաշրջան՝ հակամարտող կողմերի միջև հետագա շփումները քննարկելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button