Հասարակություն

«Մաքուր Հայաստան»-ը՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Հայաստանի նոր կառավարությունը դեռ ձևավորված  չէ: Այստեղ, բացառությամբ վարչապետի, մյուսները դեռ  պաշտոնակատարներ են, սակայն շարունակում են աշխատել նույն ռեժիմով: Եվ այսպես, այսօր էլ հինգշաբթի է  ու  կառավարությունն իր հերթական նիստն է անցկացրել:  Նախորդների նման, այսօր էլ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել։ Դրանցից մեկը, ինչպես գրեթե ամեն շաբաթ, այսօր էլ  «Մաքուր Հայաստան»  ծրագրի մասին է: Հայաստանը աղբից մաքրելու համար օրենսդրական կարգավորումներ կկատարվեն, տուգանքներ կկիրառվեն:

 


«Մաքուր Հայաստան»-ը կրկին կառավարության ուշադրության կենտրոնում է։ Գրեթե ամեն շաբաթ վարչապետն անդրադառնում է Հայաստանն աղբից մաքրելու խնդրին: Հարցն այսօր կրկին կառավարության նիստում քննարկվեց: Վարչապետն Կարեն Կարապետյանը տեղեկացրեց

«Համայնքներում ներդնել  աղբահանության սանիտրական տեսուչների իսնտիտուտը»:

Մինչև 2017 թվականի վերջ նախատեսվում է  հանդես գալ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ: Մինչ այդ, համապատասխան մարմինները կաշխատեն ու կարգ կմշակեն, որով չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքում վարչական պատասխանատվության, նաև՝ տուգանքի կիրառման ապահովման ստորաբաժանում կձեւավորվի։ Կարեն Կարապետյանը   պարզաբանեց՝  «Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի սահմանեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածեն: Այդ ինստիտուտը սահմանում է խաղի հստակ կանոններ, նորմեր, բյուջե չի պահանջում, քանի որ իր բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են, որոնք կիրառվելու են, որի մի մասը գնալու է այդ տեսուչների վարձատրությանը, մյուս մասը՝  աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որպեսզի որոշ քաղաքացիների կարողանանք բերել այսօրվա «ցիվիլ» դաշտ»:

Վարչապետը կարծում է, որ  այս  ինստիտուտի ներդրումը տրամաբանական է, պետական բյուջեից գումար չի պահանջում, որը կմտցնի կարգ ու կանոն և արագ կկանոնակարգի այդ դաշտը:

Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանը վստահեցնում է, որ իրենց համայնքում աղբահանությունը  կանոնակարգված է։ Ընդհանրացնելով նշեց՝  զարգացած բոլոր երկրները աղբահանության հարցում հաջողությունների են հասել նաև տուգանքների միջոցով:

Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը «Ռադիլուրի» հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ սանիտարական տեսուչի ինստիտուտի ներդրումը կտա  իր դրական արդյունքը, սակայն հույս հայտնեց, որ հարցը մինչեւ տուգանքի չի հասնի:

Մայիսի 27-ին Հայաստանում  հանրապետական շաբաթօրյակ է  հայտարարված: Մեր երկիրն աղբից մաքրելու  համար  վարչապետ Կարեն Կարապետյանն անգամ երեկ ֆեյսբույքան իր էջով դիմեց հանրությանն ու կոչ արեց  մասնակցել շաբաթօրյակին:

Back to top button