Հասարակություն

Վահանաձեւ գեղձի խնդիրներով մարդկանց թիվն ավելացել է


Առաջ չէին անում, բայց վերջերս արդեն ընդունված է Հայաստանի ամբողջ տարածքում: Շատերը չեն էլ մտածում, թե ինչու են նորածինների կրունկից պարտադիր արյուն վերցնում: Այժմ պարզաբանենք՝ դա արվում է պարզելու՝ արդյո՞ք նորածինն ունի վահանաձեւ գեղձի հորմոնի բնածին խախտում, թե՞ ոչ: Վահանաձեւ գեղձի հիվանդությունների աճը անհանգստացնող է ողջ աշխարհում: Այս առումով բացառություն չէ նաեւ Հայաստանը: Սննդակարգի կարգավորումից մինչեւ ազգային ռազմավարություն՝ մեր պետությունն այսօր կանգնած է այս լուրջ խնդիրները կարգավորելու շեմին:

 

 

Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ բնակիչն ունի վահանաձեւ գեղձի գործառույթի որեւէ շեղում։ Հայաստանում այս հիվանդությունները տարածված են, բայց թվի վերաբերյալ կոնկրետ վիճակագրություն չկա։ Տագնապալի վիճակագրությունը, սակայն, վերջերս հաստատեց նաեւ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը:

Էնդեմիկ բառով բնորոշվում են այն հիվանդությունները, որոնք պայմանավորված են տվյալ շրջակա միջավայրում քիմիական տարրերի պակասով կամ ավելցուկով:  Վահանաձեւ գեղձի պարագայում խոսքը յոդի մասին է: Լեւոն Ալթունյանի պնդումը մարդկանց սննդային սովորությները փոխելու դժվարության մասով չափազացված չեն: Այն, ինչ նախընտրում են ուտել մեր քաղաքացիները, այնքան էլ չի համընկնում անհրաժեշտ պահանջների հետ:

Թեեւ մասնագետները Հայաստանի մասով հստակ տվյալներ չունեն, բայց օրինակ՝ մեջբերում են վիճակագրություն մեր հարեւան երկրից՝ Վրաստանից:

Հանրապետության ողջ տարածքով արդեն տարիներ շարունակ իրականացվում է սքրինինգ ծրագիր՝ հիվանդությունը վաղ ախտորոշելու եւ բուժելու նպատակով: Ընդ որում՝ այդ «վաղ» հասկացությունը բառի բուն իմաստով է, քանի որ երեխայի ծնվելուց անմիջապես հետո արյուն է վերցվում երեխայի կրունկից: Շատ մայրիկների համար դա ցավալի տեսարան է, բայց բժիշկների համար՝ խիստ անհրաժեշտ քայլ: Սա այն տարբերակն է, որով որոշվում է՝  արդյո՞ք նորածինն ունի վահանաձեւ գեղձի հորմոնի բնածին խախտում, թե՞ ոչ՝ ասում է  հանրապետության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

Հենց այնպես՝ առանց բողոքների ստուգել վահանաձեւ գեղձը կարիք չկա, բայց անհրաժեշտ զննում անցնելու ցուցիչ կարող են հանդիսանալ դեպրեսիվ դրսեւորումները, քնկոտությունը, կուլ տալուց դժվարությունները կամ խեղդոցի զգացումը, մաշկի փոփոխությունը, սրտխփոցները, քաշի եւ ջերմության տատանումները: Մասնագետներն ասում են, որ վահանաձեւ գեղձի հիվանդությունների առումով պետք է նաեւ ուշադրություն դարձնել ժառանգականությանը: Մասնագետների շրջանում այսօր կա մի խնդիր՝ շատերը փորձում են շրջանցել դեղորայքային բուժումը՝ գերադասելով միանգամից վիրահատական միջամատությունը: Միանգամից, սակայն, դանակին դիմելը ճիշտ չէ:

Ըստ մասնագետների՝ դիմելիության ճիշտ շղթան հետեւյալն է՝ սկզբում պետք է հիվանդին նայի էնդոկրինոլոգը, տա եզրակացություն` արդյո՞ք հիվանդությունը դեղորայքային բուժման ենթարկվում է, իսկ եթե միանշանակ ուռուցքային հիվանդությունների կասկած կա, մանրակրկիտ հետազոտում ու վիրահատություն: Ելնելով խնդրի կարեւորությունից Հայաստանի առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ մոտակա երկու ամսվա ընթացքում դիտարկվող հարցի ուղղությամբ ազգային ծրագիրը պատրաստ կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button