Մշակույթ

«Միսս Հայաստան» համահայկական մրցույթի մեկնարկն ազդարարված է


«Միսս Հայաստան» համահայկական մրցույթի մեկնարկն ազդարարված է: Մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան աղջիկներ, այդ թվում՝ այլ երկրներում բնակվող հայուհիներ: Մասնակցության հայտերն ընդունվում են առցանց՝ www.missarmenia.org  կայքում գրանցվելու միջոցով: Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է, մրցույթի եզրափակիչ փուլը՝ սեպտեմբերի 15-ին է:Մրցույթն իրականացնում է համանուն հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների հովանու ներքո: «Միսս Հայաստան» համահայկական մրցույթի իրականացմանն աջակցում է «Փյունիկ» հիմնադրամը:

Հայաստանում անցկացված «Միսս Հայաստան» վերջին մրցույթը 2012 թվականին էր: Հինգ տարվա ընդմիջումից հետո հայ գեղեցկուհիներին այս անգամ արդեն ողջ աշխարհով մեկ փնտրելու և հայտնաբերելու առաքելությունն իր ուսերին է վերցրել  «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամը: Հիմնադրամի նախագահ ՝1998թ. «Միսս Հայաստան», 1999թ. «Միսս ԱՊՀ» և 2010թ. «Միսս Գլոբ» մրցույթների հաղթող Գոհար Հարությունյանի նպատակը հստակ է

«Նպատակը շատ պարզ է. Հայաստանում անցկացնել ամենամյա, կայուն գեղեցկության մրցույթներ և մեր գեղեցկուհիներին հնարավորություն տալ մասնակցելու միջազգային ամենահեղինակավոր՝ «Միսս աշխարհ» և «Միսս  տիեզերք» մրցույթներին»:

Մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան աղջիկներ, այդ թվում՝ ինչպես նշվեց, այլ երկրներում բնակվող հայուհիներ: Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի խոսքով,  հայ գեղեցկուհիները միայն հայրենիքում չեն բնակվում, Սփյուռքում ևս ունենք գեղեցիկ հայուհիներ, որոնք կարող են ներկայացնել

Հայաստանն ու հայ կնոջ գեղեցկության առանձնահատկությունները.« Սփյուռքում ևս ունենք հայուհիներ, որոնք կարող են ներկայացնել և՛ արտաքին գեղեցկությունը, և՛ մտավոր կարողությունները, և՛զուտ հայկական գեղեցիկ ու ինքնատիպ կերպարը»:

Միսս Հյաստան մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա  սեպտեմբերի 15-ին է:

«Աշխատում ենք, որպեսզի շոու ծրագիրը լինի հայեցի: Աղջիկների առաջին մուտքը կլինի տարազով, հայկական դրոշով ու փոքրիկ ժապավենով, որին  գրված կլինի, թե որ երկրից է տվյալ մասնակիցը»,-ասաց Գոհար Հարությունյանը:

Արտասահմանից  ու մարզերից ժամանած աղջիկները վերջին մեկ շաբաթվա ընթացքում կբնակվեն հիմնադրամի տրամադրած հյուրանոցում:  Մասնակիցների հագուստի, սննդի ծախսերը ևս կհոգան կազմակերպիչները:

«Աղջիկների հետ նաև հոգեբանական աշխատանք կտանեն՝ հաշվի առնելով հայկական ընտանիքներում նման մրցույթներին աղջիկների մասնակցության վերաբերյալ ոչ միանշանակ մոտեցումը: Գոհար Հարությունյանը նաև հիշեցնում է, որ գեղեցկության մրցույթին մասնակցելը մասնագիտական ընտրություն չէ, չնայած հաղթողի համար այն բացում է գործունեության նորանոր  հնարավորություններ»:

Մրցույթի արդարության ու անաչառության սկզբունքը պահպանելու համար ժյուրիի անդամներն իրենց կարգավիճակի մասին կիմանան  մրցույթից ընդամենը  մի քանի օր առաջ: «Քանի որ հայերս սիրում ենք բարեխոսել»,-նկատում է «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը:

Back to top button