Քաղաքական

Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկելու է հունիսի 8-ին ժամը 11-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվի չորս հարց:

Մասնավորապես, ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակոռուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button