Հասարակություն

Էքստրեմալ տուրիզմը բացահայտում է Հայաստանի թաքնված հնարավորություններն ու գեղեցկությունը


Պատմական վայրերով  ու եկեղեցիներով այսօր Հայաստան այցելող զբոսաշրջիկին չես կարող զարմացնել: Հետևաբար տ եսարժան վայրերի ցանկը պետք է թարմացել, բացահայտելով  մեր երկրի թաքնված հնարավորություններն ու գեղեցկությունը,  այլընտրանքային զբոսաշրջության` ասել է թե Էքստրեմալ տուրիզմի միջոցով:


Մի քանի քայլ և արդեն օդում ես, ժայռի վրայից հայտնվում ես անդունդի վերևում, քայլում ես հանկարծ ու ոտքերիդ տակ այլևս չես զգում հողը, անկախ քեզանից անբնական ճչում ու հենց այդ պահին մոռանում վախերի մասին, հաղթահարում ամեն ինչ։  Օդում  արդեն սկսում  ես հինանալ բնության գեղեցկությամբ` Հայաստան աշխարհի սարերով ու ձորերով:  Կարճ ասած՝ սավառնում ես օդում՝ կախված մի լարից։

Հենց սա է զիփլայնը:  Հայաստանի հյուսիսը` այն է  Տավուշի մարզի Ենոքավան համայնքը  հավակնում է դառնալ էքստրիմ-տուրիզմի լավագույն վայրերից մեկն  աշխարհում: Ենոքավանի սարերում ամռանը կսկսեն կառուցել աշխարհի ամենաերկար զիփլայնը՝ 2.5 կիլոմետրից ավելի (կիլոմետր 680 մետր) երկարությամբ, 300 մետր բարձրության վրա:  Թռիչքը տեւելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այս  գաղափարի հեղինակը արմատներով տավուշցի  Չիբուխչյանների ընտանիքն է:

Ի դեպ՝ նախագծի ներդրող կարող է դառնալ յուրաքանչյուրը, քանի որ  մայիսի 4-ից  իրականացվում է   կոլեկտիվ դրամահավաքի արշավ։ Այն տեւելու է 30 օր: Մինչեւ այժմ հավաքվել է 8.860 ամերիկյան դոլար: Ամենայն հավանականությամբ՝ աշխարհի ամենաերկար զիփլայնը Հայաստանում պատրաստ կլինի օգոստոս ամսին:

Աշխարհի ամենաերկար Զիփլայնով թռնելու միտքը  գայթակղել է  նաև վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նա ՖԲ սոցիալական ցանցում գրառում է կատարել`մեջբերում եմ «Համոզված եմ, որ շուտով այս կարևոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար:

Վարչապետը նաև կոչ էր  արել միանալ նախաձեռնությանը՝ գրելով, որ նախաձեռնության  իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում:

Իսկ  մինչ կկառուցվի աշխարհի ամենաերկար Զիփլայանը, «Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության աջակցման հասարակական կազմակերպությունը որոշել  է Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կապել արահետներով։ Այսինքն՝  հատուկ կառուցված լեռնային արահետներով, որոնք զբոսաշրջիկին թույլ կտան հատել միջպետական սահմաններն ու անցնել մի երկրից մյուսը: Այս ծրագիրը դեռ մշակման փուլում է, արահետներն առայժմ գծանշվում են, բայց ծրագրի հեղինակների համոզմամբ` ամռանը դրանք կդառնան գործող ուղիներ: Նախագահ Վահագն Վարդումյանն ասում է, որ Վրաստանի հետ համատեղ աշխատանքներ արդեն իրականացվում են, իսկ Ադրբեջանն առայժմ չի արձագանքում Հայաստանի հետ համագործակցելու՝ միջազգային գործընկերների միջնորդավորված առաջարկներին:

Վահագն Վարդումյանը նշում է, որ նեղ արահետները պետք է միայն օգնեն զբոսաշրջիկին չմոլորվել և չշեղվել նախանշված ուղուց: Հայ-վրացական արահետն անցնելու է Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկի տարածքով:

Պարզվում է, սակայն, որ  արդեն երկու ամիս  է մեր երկրում գործում է Patriot Path-ի փեթրեոթ փաս   ընկերությունը, որը  Էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար առաջարկում  է   Հայաստանը բացահայտել off-road ,այսիքն դժվար հաղթահարելի  ճանապարհներով:    Ընկերության տնօրեն Արփինե Մանուկյանը «Ռադիոլուրի»  հետ զրուցում պատմեց, թե ինչպես միտք հղացավ զարգացնել տուրիզմի այս տեսակը: Ասում է, որ իրենց նպատակը մեկն էր՝ տուրիստին մեր  երկրի գեղատեսիլ վայրերին  ծանոթացնել ոչ թե ասֆալտային միապաղաղ, այլ՝ դժվար հաղթահարելի ու  դժվարանցանելի ճանապարհներով: Տանել այնպիսի   վայրեր,  որտեղ կան քարանձավներ, բերդեր, ջրվեժներ: Նրանք այդ ճանապարհներն անցնելու են 2017- ին արտադրված  Ուազ մեքենաներով։  Ի դեպ՝  Կանադայից, ԱՄՆ-ից  Ռուսատանից եկած զբոսաշրջիկները արդեն հասցրել են  լինել  Հատիս լեռան գագաթին ու ոչ միայն

Ջերմությունից ու եկեղեցական համալիրներից բացի մենք  պետք է բացահայտենք ու  ճիշտ կերպով  ներկայացնենք զբոսաշրջիկին մեր երկիրը` հետևաբար  մեզ հարկավոր  է զբոսաշրջային մշակույթ ունենալ։

Ցուցադրել ավելի
Back to top button