ՀՀ նախագահի տիկնոջ նվերը՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանին


Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում ազգային ու պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի թանգարանն օրերս ներկայացավ նոր ցուցադրությամբ՝ «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները: Խորհրդային շրջանում արտադրված ու այդ շրջանը խորդրդանշող 405 ցուցանմուշներից կազմված հավաքածուն թանգարանին նվիրել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հավաքածուն արդեն ցուցադրությունում տեսնելու նպատակով նա այսօր թանգարանում էր՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ու մշակույթի մի շարք գործիչների ուղեկցությամբ:
Ռիտա Սարգսյանը մեզ հանեց «ծանր վիճակից»՝ նվիրելով այս հավաքածուն: Մեր թանգարանի համար «ամենացավոտ պատմությունը», թերևս, խորհրդային միության փլուզումն էր: Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը նաև հավելեց. «Ռիտա Սարգսյանի օգնությամբ մենք այսօր «լուռ պատմում ենք» այդ տարիների մասին»:
Արժեթղթեր, հուշամեդալներ, կրծքանշաններ, նամականիշեր, քանդակադրոշմներ, խորհրդային երկրում արտադրված թվով 405 ամենատարբեր առարկաներ, Ռիտա Սարգսյանն ասում է, որ բոլոր առարկաները «հայտնաբերել է» երևանյան Վերնիսաժում:
«Մի տղամարդ այս ամենը հավաքել ու վաճառում էր Վերնիսաժում: Երբ տեսա, մտածեցի, որ այդ ամենը կարող էր հայտնվել խորհրդային շրջանի մասին պատմող ինչ-որ թանգարանում: Անմիջապես հիշեցի Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին ու որոշեցի հավաքածուն գնել ու նվիրել այս թանգարանին»:
«ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ժամանակավոր ցուցադրության կողքին Կարեն Դեմիրճյանի թանգարանում արդեն երկար տարիներ իրենց հանգրվանը գտած ցուցանմուշներն են: Թանգարանի գիտաշխատողներ Արուսյակ Ղամբարյանն ու Արմենուհի Այվազյանը ներկայացնում եմ ամենաուշագրավներից մի քանիսը:
Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ ենք զրուցում:
«Երբ ընտրվեցի առաջին քարտուղար, պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ ամբողջ դահլիճը ժպիտներից ու համակրանքի ցույցերից ծփում էր: Նախ երիտասարդ էի, մինչդեռ ղեկավարները լինում էին տարեցներ: Եվ երևի իմ ավյունը, ծրագրերը, գործերը հույսեր էին ներշնչում: Հիմա, հետադարձ հայացքով, երբ նայում եմ իմ անցած ուղուն վստահորեն կարող եմ ասել, որ ես իմ կյանքի գործը արել եմ և սխալներ թույլ չեմ տվել»,-իր հուշերում գրում է Կարեն Դեմիրճյանը: