ԿարևորՀասարակություն

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել: Գրում է Ստամբուլի հայկական «Ագոս» պարբերականը: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:

Ակնկալվում է, որ մոտ ժաﬔրի ընթացքում այս մասին պատրիարքարանը հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button