Հասարակություն

Ավրորայի դափնեկրի ու հավակնորդի հանդիպումը՝ Գյումրիում

«Ավրորա» մրացանակի առաջին դափնեկրի՝ Մարգարիտ Բարանկիցեյի ու հավակնորդի՝ Թոմ Քաթինայի առաջին կանգառը Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Եղեռնի զոհերի հիշատակին կառուցած «Սրբոց նահատակած» կաթողիկե եկեղեցում էր: Տեր Գրիգոր Ավագ քահանայի խոսքը լսելուց հետո, Մարգարիտն էլ խոսք ուներ ասելու․ հայերի ու Գյումրիի պատմությունը լավ գիտե:

«Աստծո ուղերձը ձեր ժողովրդին հղվել է դեռ այն ժամանակ, երբ առաքյալներ Բարդուղիմեոսն ու Թադեոսը եկան Հայաստան, և դուք ինքներդ դարձաք ընտրյալ առաքյալներ», ասաց իր աչքերով տասնյակներով հարազատ մարդկանց մահը տեսած ու 30․000 երեխայի կյանք փրկած Մարգարիտը ու նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայ ժողովրդին:

«Ինձ համար շատ կարևոր էր, որ հայկական սփյուռքը, որ կարող էր այդ գումարն օգտագործել Հայաստանի անթիվ խնդիրների համար, նվիրաբերեց այս նպատակին, և ես կարողացա հույս ներշնչել բազում երեխաների»:

Չնայած օրակարգից ուշանում էին, բայց Թոմ Քաթինան էլ անկեղծացավ, մեծ սիրով կգար Գյումրի աշխատելու, եթե հայ բժիշկները որոշ ժամանակ իրեն փոխարինեին Նուբայի լեռներում:  Կաթոլիկ միսիոները «Գթության մայր» հիվանդանոցում տարեկան 1000 վիրահատություն է կատարում և օրական 400 հիվանդի սպասարկում, այս պահին էլ նրան հայ բժիշկնեն են փոխարինում:

Հայկական շարականներ լսելուց հետո Միսիոներներն էլ իրենցը երգեցին ու շտապեցին երեխաների խնամքի  «Թռչունյան տուն»:

Հայկական ավանդական աղ ու հացի սովորույթի մասին իմացան դրսում, ներսում էլ Գյումրիում Եղեռնից հետո հիմնված որբանոցների մասին իմացան ու  ծանոթացան ազգային ոգուն՝ երեխաների կատարմամբ:

Կարդացեք նաև
Close
Back to top button