Միջազգային

Պայթյուն Մանչեսթերում՝ համերգի ժամանակ. կան զոհեր ու վիրավորներ

Manchester Arena համերգային համալիրում ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն է որոտացել։ Զոհվել է 19 մարդ։ 59 մարդ հոսպիտալացվել է։ Մի քանի տուժածների օգնություն է ցուցաբերվել տեղում։ Այս մասին հայտնում է The Guardian –ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես հնարավոր ահաբեկչական գործողություն։

Դա ամենախոշոր ահաբեկչական հարձակումն է Մեծ Բրիտանիայում 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի զոհն էր դարձել ավելի քան 50 մարդ։ Reuters-ը, հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների, հայտնում է, որ պայթյունը կարող էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունը որոտացել է համերգի ավարտին։ Համերգին ներկա է գտնվել մի քանի հազար մարդ, այդ թվում բազմաթիվ երեխաներ ու դեռահասներ։

Back to top button