Հասարակություն
Մարգարիտ Բարանկիցեն Արցախում է


Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ
Արցախում է «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Նրան ուղեկցող Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը խորհրդանշական է համարել Բարանկիցեի նման հումանիստ մարդու այցը Հայաստան եւ Արցախ: Երեկ Ավրորայի դափնեկիրը հանդիպումներ է ունեցել Շուշիում, եղել ե մշակութային օջախներում, աղոթել՝ Սբ Ղազանչեցոցում: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Արցախի պետական համլսարանում: