Միջազգային
Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին, գրում է Reuters գործակալությունը։
«Մենք աշխատում ենք՝ ստանալու լիարժեք տեղեկատվություն այն մասին, ինչը ոստիկանությունը համարում է սոսկալի ահաբեկչական գործողություն»,-նշել է Մեյը՝ հավելելով, որ իրենց մտքերը զոհերի ու տուժածների ընտանիքների հետ են։
Վարչապետն ընդհատել է իր նախընտրական արշավը՝ հունիսի 8-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում։ Այսօր վարչապետը արտակարգ կառավարական կոմիտեի (COBRA) հանդիպում կանցկացնի։