Հասարակություն

ԱԳՆ. Ստուգում են Մանչեսթրում տուժածների թվում հայերի առկայությունը

«Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Մանչեսթր քաղաքում մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: 59-ը մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։ Հայտնի է, որ զոհերի թվում կան երեխաներ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «սարսափելի ահաբեկչական գործողություն»:

Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Back to top button