Պոլսո պատրիարքի հարցը պետք է կոնդակով լուծել. փորձագետ


Առայժմ ոչ մի կերպ չի լուծվում Պոլսո պատրիարքի ընտրության հարցը: Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է տեղապահ Բեկչյանին ու Պոլսի պատրիարքական փոխանորդ Աթեշյանին վերականգնել պատրիարքության բնականոն կյանքը: Այս ձևակերպումը ոմանց դուր չի եկել, պատմաբանն ու վերլուծաբանն ակնկալում են կոպիտ արձագանք: Մայր Աթոռից, սակայն ,ի պատասխան իրենց ուղղված ցուցումներին՝ մատնացույց են անում մի քանի օր առաջ տարածած իրենց հաղորդագրությունը:
Ռուսաստանում մի քանի օր առաջ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդի արդյունքում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսի պատրիարքական տեղապահ Տ․Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին և Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հրոդորել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար։
«Անդրադանլավով Պոլսո պատրիարքի ընտրության գործում Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դրսևորած կեցվածքին՝ Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ է համարել հորդորել նրան, առաջնորդվելով Հայ եկեղեցու կարգերով և կանոններով, զորավիգ լինել պատրիարքական ընտրյալ տեղապահին և ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։
Հոգևորականների այս հավասարակշռված հորդորը ամենևին դուր չի գալիս տարածաշրջանային փորձագետ, վերլուծաբան Սարգսիս Հացպանյանին ու պատմաբան Գևորգ Յազիճյանին: Նրանք Մայր Աթոռին կոչ են անում խոսել վերջնագրի ու խիստ պատիժների լեզվով. «Հորդոր չի լինում, թող կոնդակով լուծեն այս հարցը»:
Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ Մայր Աթոռն առայժմ ձեռնպահ է մնում արձագանքել ուղղորդումներին։ Վահրամ Տեր քահանա Մելիքյանը մատնացույց է անում Ռուսաստանում մի քանի օր առաջ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդի նիստից հետո Մայր Աթոռի տարածած հայտարարությունը, որով ևս մեկ անգամ, հիշեցնեմ, հորդորում է Պոլսի պատրիարքական տեղապահ Տ․Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին և Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար։
«Ռադիոլուրը» հետևում է Պոլսո պատրիարք ընտրելու գործընթացին ու զարգացումներին ու առանց կողմնապահության, անաչառորեն ներկայացնում է իրողությունը՝ հասկանալով Թուրքիայում Պոլսո պատրիարքի գոյության կարևորությունն ու հայ համայնքի միասնական լինելու անհրաժեշտությունը: