Քաղաքական

Երևանի ավագանու մանդատները բաշխվել են

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները` կայացնելով որոշում Երևանի ավագանի ընտրվելու մասին: ԿԸՀ որոշմամբ` Երևանի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:

Նշենք, որ Երևանի ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։

Այսօր ԿԸՀ նիստում կազմվել է նաև մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունը, որի համաձայն քվեարկությանը մասնակցել է 345 158 մարդ:

«Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 730 քվե
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 26 107 քվե
Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 240 034 քվե

Ցուցադրել ավելի
Back to top button