Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղար. Թուրքական բռնությունն անընդունելի է

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Foxnews  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նախորդ շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն՝ քննարկելու ստեղծած իրավիճակը: Քարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել:

«Ընթանում է քննություն: Մենք կսպասենք և կտեսնենք, ինչ է պարզելու քննությունը: Բայց մենք հայտնել ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ մեր վրդովմունքը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Back to top button