Սպորտ

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Մինսկում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը, եզրափակիչ գոտեմարտում 5:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մարտական սամբոյում Հարություն Սարգսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մայիսի 19-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում է Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը, որին մասնակցում են 29 պետության մոտ 300 մարզիկ-մարզուհի:

Ցուցադրել ավելի
Back to top button