Ովքեր կղեկավարեն ԱԺ հանձնաժողովները


ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: Ըստ այդմ՝
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կղեկավարի ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած Նաիրա Զոհրաբյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը:
Վարդան Բոստանջյանը, ում առաջադրել էր «Ծառուկյան» դաշինքը, կղեկավարի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:
Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը:
Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի Վարդևան Գրիգորյան:
Եվ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գագիկ Մինասյանը: