ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» թիվ 191 բանաձևը:Տեխասը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 46-­րդ նահանգը։ «Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը` չնայած թուրքական ընդդիմության ճնշումներին»,­ նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:

Back to top button