Մշակույթ
Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել Քրիս Քորնելի մահվան կապակցությամբ


Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Քրիս Քորնելի հետ և ցավակցություն հայտնել՝ կապված նրա մահվան հետ.
«Մենք խիստ ցնցված ու վշտացած ենք մեր ընկեր Քրիս Քորնելի մահվան բոթից։ Մի քանի շաբաթ առաջ ես նստած էի կողքիդ՝ խոսելով երաժշտության, կյանքի, երեխաների մաիսն։ Քո կյանքն ու երաժշտությունն անջնջելի հետք են թողել իմ կյանքի ու երաժշտության վրա, ի՛մ եղբայր։ Քեզ կարելի է բնութագրել միայն որպես մեծահոգի և արքայական։ Բարի ճանապարհ։ Մեր խորին ու անկեղծ ցավակցությունները Վիկիին և երեխաներին, և սեր բոլոր նրանց, ովքեր կիսում են այս սերն ու վիշտը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քորնելը մահացել է MGM Grand Detroit հյուրանոցում: Նրա դին հայտնաբերվել էր լոգասենյակի հատակին։ Հայտնի երաժիշտ Քրիս Քորնելը «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է: