Հասարակություն
Հարգանքի տուրք՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ այսօր՝ մայիսի 19-ը, Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է: Շարմազանովը նշել է, որ ՀՀ խորհրդարանն ընդունել և դատապարտել է հույների ցեղասպանությունը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված:
Եվս մեկ անգամ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը՝ Շարմազանովը կոչ է արել պատգամավորներին մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույսների զոհերի հիշատակը: