Մշակույթ

«Խոստում» ֆիլմի սաունդրեքի հեղինակն ինքնասպանություն է գործել

Ամերիկացի երգիչ և կիթառահար Քրիս Քորնելի մահվան պատճառը ինքնասպանությունն է՝ հաղորդում է Reuters-ը:

Միչիգանի Ուեյնի շրջանի բժշկափորձագիտական հանձնաժողովը հաստատել է ինքնասպանության տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քորնելը մահացել է MGM Grand Detroit հյուրանոցում: Քորնելի կինը զանգհարել է ընտանիքի ընկերոջը և խնդրել ստուգել ամուսնուն: Երաժշտի ընկերը ուժով բացել է հյուրանոցի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Քորնելի դին: Հայտնի երաժիշտ Քրիս Քորնելը նաև «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է:

Back to top button