Բողոքի ակցիա՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև


Այսօր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև «Հանուն օրենքի» ՀԿ-ն կազմակերպել է բողոքի ակցիա՝ պահանջելով, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ներողություն խնդրի ԼԳԲՏ համայնքի դրոշի ծածանման համար՝ այդ քայլը որակելով մեր երկրի և ազգի արժեհամակարգի ոտնահարում:
Հայաստանում Միացյալ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունը Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ի պաշտպանություն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների և ի նշան համերաշխության մայիսի 17 -ին դեսպանատան շենքի տարածքում բարձրացրել էր ԼԳԲՏ-Ի դրոշը: Իսկ դիվանագիտական ներկայացուցչության՝ Facebook սոցիալական ցանցում առկա պաշտոնական էջում հետևյալ գրություն էր թողել`«Մեր Բրիտանիայի դեսպանատունն խրախուսում է հանդուրժողականությունն ու խտրականության բացառումը: Մարդու իրավունքներն ունիվերսալ են և վերաբերելի հավասարապես բոլորին՝ առանց տարբերակումի»: