Հասարակություն

Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից


Կառավարության որոշմամբ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Հարցը, որը ներկայացնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում: Գրիգորյանը Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ագային ժողովի պատգամավոր: Նա մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականի հունիսից:

 

Back to top button