

Թուրք-ամերիկյան կազմակերպությունների ճնշման տակ Կալիֆորնիայի նահանգապետը հրաժարվել է ներում շնորհել Համբիկ Սասունյանին: Գործին խառնվել են նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ Գլխավոր դատախազը։Սա առաջին անգամն է, որ նախագահի վարչակազմը խառնվում է ներում շնորհելու գործին:
1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2013 թ.-ի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում է իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։
Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։
Ռադիոլուրը հետևում է զարգացումներին։