Հասարակություն

Երևան-Թել Ավիվ-Երևան կանոնավոր չվերթը՝ արդեն իրականություն

«Armenia» ավիաընկերությունը գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հինգերորդ խորհրդանշական ինքնաթիռն է փակցնում քարտեզի վրա ու հույս է հայտնում, որ միառժամանակ հետո նրանք կկարողանան չվերթներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում:

Իսկ այժմ արդեն իրականացվող չվերթի մայիս 17- ին Արմենիա ավիաընկերությունն առաջին չվերթը իրականացրեց Երևան-Թել Ավիվ-Երևան:

Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ` հինգշաբթի եւ կիրակի օրերին: Ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը ասում է, որ այս թռիչքն իրականացնելու համար մոտ մեկ տարի շարունակ բանակցություններ են վարվել իսրայելական ղեկավարության հետ, սակայն բանակցությունների դժվարությունների մասին նա չի խոսում, ասելով որ կառավարությունը նույնպես մեծ քայլեր իրականացրեց այդ ուղղությամբ ու այսօր չվերթի իրականացումը արդեն իրականությունը է:

«102 դոլար՝ մեկ ուղղության համար, եթե իհարկե ուղեւորը տոմս գնի 40 օրվա ընթացքում: Իսկ եթե, ասենք մարդը որոշում  է այսօր տոմս առնել եւ վաղը մեկնել Իսրայել, տոմսի արժեքը կլինի 380-400 դոլարին համարժեք դրամ»:

Կանոնավոր չվերթերն իսկապես մեծ պահանջարկ ունեին, քանի որ Իսրայելում ապրում է մոտ 12 հազար հայ։ Իսկ Սուրբ Երկրում հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում I դարում: Հրեաների նույնպես հետաքրքրում է մեր երկրի պատմությունն ու պատմական վայրերը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան. «Այսօր Հայաստանում Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները գտնվում են այնպիսի մակարդակի վրա, որ այս ուղիղ չվերթը իրականացնելը պարզապես անհրաժեշտ էր»:

«Այն ոչ միայն բիզնես շահեր է հետապնդում, այլև կնպաստի միջպետական հարաբերությունները ավելի ջերմացմանը»,-համոզված է Հայաստանում գլխավոր Ռաբբի հրեական համայնքի ներկայացուցիչ Գերշոն Մեիր Բուրշտեյնը:

Ցուցադրել ավելի
Back to top button