Քաղաքական
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից


ՀՀ նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում, եմ.
1. Ֆելիքս Ցոլակյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով, Շիրակի մարզն ընդգրկող ընտրական տարածքից: