ԿարևորՀասարակություն

«Կառուցենք ազգովի» նախաձեռնությունն ուզում է Հայաստանում Նոյյան տապան կառուցել


«Կառուցենք ազգովի» հիմնադրամը նախատեսում է Հայասատնում  Նոյյան տապան կառուցել: Գաղափարը նոր չէ , շրջանառվում է 2000-ից, բայց դեռևս  շարունակում է  գաղափարի կարգավիճակում մնալ: Ըստ նախաձենողների՝ խոսքը  համամարդկային նշանակության գաղափարի մասին է, որի  պատմամշակութային  արժեքն անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ   թերագնահատել: Գաղափարի կարևորությունը  թերագնահատողներ կան: Երեկ թեման ակտիվորեն քննարկվում էր  սոցիալական հարթակներում ՝ ֆեյսբուքյան հանրությանը բաժանելով  երկու խմբի: Մի մասի կարծիքով՝ ժամանակավրեպ գաղափար է, մյուսները համոզված են, որ մեր երկիրը շատ ավելի լուրջ ու կարևոր խնդիրներ ունի, երրորդները  գաղափարը փայլուն մտահղացում են որակում:

6 տարի առաջ Հայաստանում էր  Ֆիլիպ Կոտլերը, ով համարվում է դասական մարքետինգի տեսության հիմանդիրներից մեկը: Նա մեր երկրում  մի շարք դասախոսությոսւններ կարդաց, նաև մասնագիտական խորհուրդներ տվեց ՝  ինչպես ավելի գրավիչ դարձնել Հայաստանը: Կոտլերի կարծիքով՝  աշխարհին ներկայանալու հայաստանյան բանալին  բիբլիական Արարատն ու  Նոյյան տապանն են:

Մեզ հետ զրույցում նկարիչների միության նախագահ  Կարեն  Աղամյանը նկատում է, որ մինչև Կոտլերի դիտարկումը Նոյյան տապանի գաղափարը հաջողությամբ կիրառվել է 2000 թվականին, Գերմանիայում:

«Հանովերի համաշխարհային  Էքսպոյում Հայաստանի տաղավարը ներկայացված էր Նոյանն տապանով: Այն կառուցվեց իմ նախագծով և մեծ հաջողություն ունեցավ: Ցուցահգանդեսը մոը 60 մլն այցելու ունեցավ, մեր հաշվարկներով նրանցից 20-ն այցելեցին Հայաստանի տաղավար: Սա բանալի էր, որի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձրեցինք»:

Հիմա այդ նույն բանալին փորձում են կիրառել Հայաստանում: Նոյյան տապան կառուցելու գաղափարը շրջանառվում է ավելի քան մեկ տասնամյակ: Ժամանակ առ ժամանակ քննարկումներն ակտիվանում են, հետո նորից պասիվանում: Հիմա թեման դարձյալ ակտիվ քննարկումների փուլում է:

Նման նախաձեռնությամբ հանդես է գալիս «Կառուցենք ազգովի» հիմնադրամը:  Կա նախաձեռնող խումբ,  ձևավորվել է հոգաբարձուների խորհուրդ: Կարեն Աղամյանն, ի դեպ, այդ  խորհրդի նախագահն է:

« Ընդամենը գաղափար է, որը դեռ առաջ չի գնում, որովհետեև բազմաթիվ խնդիրներ կան: Ֆինանսավորման ուղիներ ենք փնտրում:  Իմ կարծիքով՝ այս նախագիծը բյուջեից չպետք է ֆինանսավորվի: Այլ աղդբյուրներ են պետք»:

Նախաձենողները պատկերացնում են, որ տապանը պետք է պատմամշակութային թանգարան համալիր լինի: Կառուցվի Արարատին դիմահայց բարձունքի վրա, տեղն ի դեպ դեռ հստակեցված չէ,  ունենա այն տեսքն ու այն չափերը, որոնցով նկարագրվում է Աստվածաշնչում՝ երկարությունը 300 կանգուն՝132 մետր, լայնությունը 22 մետր, բարձրությունը 13.2: Տապանը կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով:

Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն: Համապատասխան հողատարածք հատկացվելուց հետո սկսելու են  կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները:

« Աշխարհի մի քանի երկրներում իրական չափերով տապաններ կառուցելու  փորձեր արվել են: Տեղեկություններ կան, որ նման ցանկություն կա նաև Թուրքիայում: Քանի որ սա մերն է, չկորցնենք առիթը»:

Կորցնենք առիթը թե ոչ  առանցքով թեժ քննարկումներ սկսվել են  սոցիալական հարթակներևում: Թեման երեկ երկու ճակատի էր բաժանել ֆեյսբուքյան հանրությանը՝ գիտելիքահեն տնտեսություն ենք ուզում, թե տուրիստահեն, իսկ ռեստորաններ տապանում լիենու են՝ զավեշտով և առանց զավեշտի  դիտարկումներ, գնահատականներ: Ի դեպ, այս բոլոր գնահատականների համար առիթ էր դարձել Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, թե «Նոյյան Տապանի փոխարեն  պետք է լավ համալսարան կառուցել ու դասախոսներին նորմալ վճարել»: Զրուցեցինք Սամվել Մարտիրոսյանի հետ էլ: Ինչու է թերահավատ և չի կարող արդյոք տապանի գաղափարն այցեքարտ դառնալ Հայաստանի համար:

Մարտիրոսյանի մյուս վերապահումը գեղագիտական է: Ինչ տեսք է ունենալու, ովքերն են որոշելու, ինչ չոփորոշինչերով են առաջնորդվելու: Ունեցած փորձն այս առումով, ասում է, հուսադրող չէ:

Սամվել Մարտիրքսյհանը կարծում  է,  որ նման հարցերը մի քանի կամ թեկուզ տասնյակ մասնագետներով չեն որոշում, անհրաժեշտ են լայն ու բազմակողմանի քննարկումներ, հանրային լսումներ:

Back to top button