Մշակույթ
Երևանի տիկնիկային թատրոնը` Պրահայի փառատոնի մրցանակակիր


Մայիսի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Pidifest միջազգային թատերական փառատոնի փակմանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումն արժանացել է «Լավագուն ներկայացում ըստ հանդիսատեսի գնահատականի» մրցանակին, հաղորդում է թատրոնի ֆեյսբուքյան էջը:
«Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը հիմնված է Անդերսենի համանուն հեքիաթի վրա: Ներկայացման մեջ օգտագործվում են ստվերային թատրոնի տարատեսակները և անիմացիոն հատվածներ: Ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, նկարչական ձևավորման հեղինակը՝ Կարինե Բաբայան, անիմացիա՝ Մուշեղ Բաբայանի:
Հեքիաթը մի աղջկա մասին է, որ ծնվում է ծաղիկի միջից ու, անցնելով բազմաթիվ փորձությունների ու արկածների միջով, հասնում է իր երազանքին: