Հասարակություն

Եմենում Հայաստանի քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան

Եմենում, որտեղ խոլերայի համաճարակ է բռնկվել, Հայաստանի քաղաքացիներ չկան: Թվիթերի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն, Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան»,- գրել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Եմենի մայրաքաղաք Սանայում խոլերայի բռնկման պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ ապրիլի վերջին խոլերայի բռնկումից Եմենում մահացել է 115 մարդ։ Կազմակերպության ներկայացուցիչ Դոմինիկ Սթիլհարթի տվյալներով, իշխանությունները 14 նահանգներում գրանցել են վարակի ավելի քան 8500 դեպք։

Եմենի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հումանիտար կազմակերպություններին երկրին օգնել խոլերայի համաճարակի դեմ պայքարելու գործում:

Կարդացեք նաև
Close
Back to top button