Բյուրականում բերքի կեսից ավելին վնասվել է կարկուտից


Երեկ տեղացած կարկուտի հետքերը մինչև այսօր կեսօր դեռ մնացել էին Արագածոտնի մարզի կարկտահարված գյուղերի պտղատու ծառերի վրա: Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը «Ռադիոլուրին» պատմել է, որ վնասվել է գյուղացու ողջ բերքը: Համայնքի ղեկավարը հիշել է, որ անցյալ տարի էլ կարկտահարությունից հետո հանձնաժողով էր ստեղծվել, պաշտոնյաները հաշվարկել էին, գնացել ու դրանով հարցի շուրջ նրանց հետաքրքրվածությունը ավարտվել էր: Արտաշավանի ղեկավարի հույսը վարչապետն է։ Կարկտահարված Բյուրականի գյուղացիներն էլ իրենց հույսը գյուղապետի՝ Զարզանդ Բաբայանի վրա են դրել: Այս համայնքում նույնպես երեկ տեղացած կարկուտի վնասներն են հաշվում:
Հերթական անգամ կարկուտը վնասեց բերքի մի մասը: Երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բերքի կեսից ավելին վնասել է: Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրուցեց հենց այգիների տարածքից, կապն ընդհատվում էր, սակայն պատմեց
Կարկուտի շերտը դեռ չի հալվել՝ «Ռադիոլուրին» փոխանցեց համայնքի ղեկավարը: Նույն շերտը մինչև կեսօր կար նաև Արագածոտնի մարզի մեկ այլ համայնքի՝ Արտաշավանի պտղատու ծառերի վրա: Համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ բերքը վնասված է ամբողջությամբ
Երեկ տեղացած կարկուտը վնասել է նաև պտղատու ծառերը: Հակակարկտային կայան տարածքում կա, սակայն, զրուցակցիս պնդմամբ, այն արդյունավետ չի:
Որպես փորձառու, Կարապետյանը պնդում է ՝ կարկուտից պաշտպանվելու միակ արդյունավետ եղանակը հակակարկտային ցանցերն են: Գյուղապետը կառավարությանն առաջարկում է վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորել ու գյուղացիներին ցանցային պաշտպանության անցնելու հնարավորություն ընձեռել: Այս համայնքում ամեն տարի կարկտահարություն է գրանցվում:
Արագածոտնի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզային հանձնաժողով է ստեղծվել, վնասի չափն են հաշվարկում, տեղում իրավիճակի հետ են ծանոթանում: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ ՀՀ դրամի վնաս: Նշենք, որ կառավարության վերջին նիստում հաստատվեց մի նախագիծ, որով պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդնել հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակ: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում:
«Ռադիոլուրը» ԱԻՆ-ի մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պետ Սուրեն Հովսեփյանից պարզեց, թե ինչ նոր կայանների մասին է խոսքը, ինչ է իրենից ենթադրում պիլոտային ծրագիրը:
Կիրականացվի համալիր պաշտպանություն՝ խոստացավ «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ նշելով, որ կպաշտպանվեն ոչ միայն մշակովի հողատարածքները, այլ նաև շրջակայքում գտնվող շենք-շինությունները: